|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Չինաստանի արտաքին գործերի նախարար, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի անդամ Վան Յին շուտով կայցելի Սաուդյան Արաբիա, Թուրքիա, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ), Բահրեյն և Օման: Այս մասին ասվում է երկուշաբթի Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Հուա Չունյինի կողմից հրապարակված հայտարարության մեջ. հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Արտաքին գործերի նախարար, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի անդամ Վան Յին մարտի 24-ից մարտի 30-ը պաշտոնական այցեր կկատարի Սաուդյան Արաբիա, Թուրքիա, Իրան, ԱՄԷ, Բահրեյն, ինչպես նաև գործնական այց կկատարի Օման»,– ասվում է փաստաթղթում։