|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Նիդեռլանդների կառավարության բոլոր անդամները պետք է COVID-19-ի թեստ անցնեն այն բանից հետո, երբ նախարարների կաբինետը հիվանդացել է կորոնավիրուսով: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Դե Յոնգեն, հայտնում է ANP-ը:
Նրա խոսքով՝ կառավարության անդամները պետք է ստուգվեն, բայց կարիք չկա նրանց կարանտինի տակ դնել այն բանից հետո, երբ էկոնոմիկայի փոխնախարար Մոնա Քեյզերը վարակվել է կորոնավիրուսով:
Քեյզերը, ով երկուշաբթի օրը Twitter-ում հայտարարել է իր վարակվելու մասին, ուրբաթ օրը մասնակցել է կառավարության ամենշաբաթյա նիստին, որին ներկա են եղել վարչապետը եւ մեկ տասնյակից ավելի բարձրաստիճան կառավարական պաշտոնյաներ: