|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ստեղծվել է ՀՀ պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ բոլորն ընդգրկված են, բացի միջազգային իրավունքի որևէ մասնագետից․ ֆեյսբուքյան էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը:
«Շարունակեք նույն կերպ, «պետական» այրեր, պետք չէ սահմանների հետ կապված միջազգային իրավունքի ոլորտին տիրապետող մարդ ընդգրկել։ Հանկարծ կհամարձակվի պնդել, որ միջազգային իրավունքով կարելի և պետք է հիմնավորել, որ Սյունիքում հանձնած տարածքները մեր ինքնիշխան և կենսական նշանակության տարածքներն են և չեն կարող հանձնվել այլ պետությանը։
Չնայած դուք միջազգային իրավունքն էլ ձեր մեկնաբանությամբ սխալ կհանեք», - նշել է պատգամավորը: