|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ Դադիվանք վանական համալիր և Ամարաս քրիստոնեական վանք այցելել է ավելի քան 100 ուխտավոր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Հայ ուխտավորների խումբը ռուս խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ այցելել է Դադիվանք վանական համալիր: Ռուս խաղաղապահները նաև ապահովել են հայ ուխտավորների անվտանգությունը Ամարաս քրիստոնեական վանք այցելելիս, որը գտնվում է Արցախում՝ կողմերի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ»,- նշում են ՌԴ ՊՆ-ից: