|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է իրեն քննադատած և «մարդասպան» անվանած՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ հայտարարելով, որ «ով այդպես վիրավորում է, ինքն է այդպիսին»․ հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Ի՞նչ կպատասխանեմ նրան: Ես նրան կասեի՝ առողջ եղիր: Նրան առողջություն եմ մաղթում: Ես սա ասում եմ առանց հեգնանքի, առանց կատակների»,- ասել է նա ՝ պատասխանելով Բայդենի խոսքերը մեկնաբանելու խնդրանքին:
Հինգշաբթի Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը «շատ վատ» էր որակել Բայդենի հայտարարությունը Պուտինի մասին: Նրա խոսքով՝ պատմության մեջ նման բան դեռ չի եղել: Պեսկովը նաև շեշտել էր, որ միջադեպը խոսում է Վաշինգտոնի՝ Մոսկվայի հետ հարաբերությունները բարելավելու ցանկության բացակայության մասին:
ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ից պահանջել է պարզաբանել Ջո Բայդենի խոսքերը: Գերատեսչությունը փաստել է, որ երկու երկրների հարաբերությունները փակուղում են: