|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զորքերի՝ 2021 թվականին մեկնարկած զորավարժությունները մեծամասամբ անցկացվելու են Տաջիկստանում, իսկ 2022 թվականին դրանք տեղի կունենան Ղազախստանում:
Ինչպես հաղորդում է EADaily-ն, հաջորդ տարի նախատեսված զորավարժությունների իրականացումը քննարկել են ՀԱՊԿ Ստանիսլավ Զասը և Ղազախստանի պաշտպանության նախարար Նուրլան Երմեկբաևը:
«Գեներալ-լեյտենանտ Նուրլան Երմեկբաևը և Ստանիսլավ Զասը քննարկել են ՀԱՊԿ 2021-2022 թթ. զորավարժությունների օրակարգը: 2022 թվականին նախատեսվում են «Փոխգործակցություն», «Որոնում», «Էշելոն» խորագրով ուսումնավարժանքներ անել Ղազախստանում»,- ասվում է հաորդագրության մեջ:
Երմեկբաևը կարծիք է հայտնել, որ ՀԱՊԿ մասնակից պետությունները՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը, պետք է շարունակեն աշխատել օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ձևավորման ուղղությամբ: