|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը վայր կդնի մանդատը. նա վարչապետի որոշմամբ նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ։
NEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ իր՝ պատգամավորական գործունեության ժամանակ էլ հիմնական գործունեության ոլորտը մեդիան է եղել.
«Չեմ կարող միաժամանակ պատգամավոր լինել, ավտոմատ վայր եմ դնելու մանդատս։ Ես ինձ տեսնում եմ ավելի շատ մեդիաոլորտում աշխատելիս։ Կար հնարավորություն մրցույթին մասնակցելու, մասնակցեցի մրցույթին»: