|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Անկարայի գլխավոր դատախազությունը 40 անձի ձերբակալման հրաման է տվել։ Նրանք կասկածվում են FETÖ ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու մեջ: Այս մասին նշում է Haberturk հեռուստաալիքը:
Ձերբակալություններն իրականացվում են Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարական կառույցներում՝ FETÖ-ի գործունեության հետաքննության շրջանակներում: Կասկածյալների ցուցակում 19 սպա է, ինչպես նաև ռազմական ակադեմիայի նախկին կուրսանտներ:
Ձերբակալությունները տեղի են ունենում ինչպես Թուրքիայի մայրաքաղաքում, այնպես էլ երկրի յոթ այլ նահանգներում: