|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Վերջին շրջանում ասեկոսեներ են շրջանառվում, որ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը հանրության շրջանում առավել հայտնի է «Շիշ բռնող» մականվամբ, շատ է սիրում գիշերային կյանք վարել ու զվարճանալ:
Դեռ ամիսներ առաջ՝ պատերազմի ամենաթեժ պահին, համացանցում հայտնվեցին լուսանկարներ, որում հստակ երեւում է, թե ինչպես է պատգամավորը գիշերային ակումբում կիսամերկ աղջիկների հետ զվարճանում:
Օդում կախված լուրերի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի ականջին հասել են պատգամավորի սեռաքաղց գործողությունները, ինչից հետո Նիկոլը սաստել է պատգամավորին, որպեսզի վերջինս հնարավորինս քիչ զվարճանքներին տրվի, քանի որ խայտառակում է իմքայլականների անունն ու պատիվը»,- գրում է թերթը: