|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Սպիտակ տունը պատրաստվում է այս շաբաթ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի թունավորման և բանտարկության համար: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից երկու աղբյուր:
Պատժամիջոցների կիրառումը տեղի կունենա Եվրամիության հետ համաձայնեցմամբ: CNN-ի աղբյուրները չեն հստակեցնում, թե կոնկրետ ով է լինելու պատժամիջոցների ցուցակում: Նրանցից մեկն ասել է, որ դրանում կներառվեն ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք:
Ըստ աղբյուրների՝ այս պատժամիջոցներով Բայդենի վարչակազմը ցանկանում է «ամուր հաղորդագրություն» ուղարկել մարդու իրավունքների և դաշնակիցների համատեղ գործողությունների կարևորության մասին, և վարչակազմը նախատեսում է զբաղվել Ռուսաստանի կողմից առաջիկա շաբաթներին նետված մարտահրավերների ավելի լայն շրջանակով: