|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Իշխանական կեղծ օգտատերերը հանցագործության հատկանիշներ պարունակող նյութեր են տարածում ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի եւ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի հասցեին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Անժելա Էլիբեգովանը։
«Սկզբում որոշեցի լուրջ չվերաբերվել այս հիմարությանը, բայց արդեն չափերն անցնում են:
Փաշինյանական «Հեղափոխության պահապաններ» խմբակից ոմն Վահե Խանդիլյան եւ իշխանական ֆեյքերը զրպարտություն ու քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ պարունակող նյութեր են տարածում ինչպես իմ, այնպես էլ Արա Սաղաթելյանի հասցեին: Եվ սա անհետեւանք չի մնալու։
Առաջիկա օրերին ֆեյսբուքյան այս գրառումների կապակցությամբ սուտ մատնություն կատարելու փաստի հիմքով (ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդված) հանցագործության մասին հաղորդում կներկայացնեմ ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։
Ընկերներ ջան, շնորհակալ կլինեմ գրառումը տարածելու համար»,- գրել է նա։