|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 12-ին այցելել է գլխավոր դատախազություն և կառույցի աշխատակազմին ներկայացրել նորընտիր ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Գառնիկի Ներսիսյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։
Երկրի ղեկավարն իր խոսքում նշել է, որ հետպատերազմյան իրավիճակը թեև շատ սրբագրումներ է արել պետական բազմաթիվ ծրագրերում, սակայն օրինական պետություն կառուցելու ճանապարհին հանցավորության դեմ պայքարի և պետական շահերի պաշտպանության գործառույթները շարունակում են առանցքային մնալ:
Արայիկ Հարությունյանը հաջողություն է մաղթել նորընտիր գլխավոր դատախազին և հույս հայտնել, որ դատախազության համակարգում ձեռք բերած նրա աշխատանքային փորձն ու գիտելիքները մեծապես կնպաստեն կառույցի առջև ծառացած խնդիրների արդյունավետ լուծմանը: