|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ԱՄՆ Սենատը երեքշաբթի քվեարկությամբ հաստատել է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենտի կարգը չի խախտում ամերիկյան սահմանադրությունը. հաղորդում է The Washington Post-ը:
Ընթացակարգի սահմանադրական լինելու օգտին 100 սենատորից քվեարկել է 56-ը, դեմ՝ 44-ը: Հանրապետական սենատորների մեծ մասը սատարել է Թրամփին, բայց վեցը դեմոկրատներին են միացել: Ամերիկյան լրատվամիջոցները բացատրել են, որ այս փաստը չի նշանակում, որ հետագայում այս վեց սենատորները քվեարկելու են Թրամփին իմպիչմենտի ենթարկելու օգտին: Իմպիչմենտի ենթարկելու համար Սենատի 67 անդամ պետք է «կողմ» քվեարկի:
Եթե սենատորները հավանություն տան Թրամփի իմպիչմենտին, ապա տեղի կունենա նաև երկրորդ քվեարկությունը, որն արգելում է նախկին նախագահին՝ ապագայում զբաղեցնել պետական պաշտոններ, այդ թվում՝ կրկին առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնում: