|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրանը ողջունում է Ռուսաստանի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, բայց տարածաշրջանում սպառնալիքները դեռ չեն վերացել: Այս մասին երեքշաբթի ասել է Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը՝ ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայում:
«Այս հակամարտության շարունակությունը կարող է անվտանգության խնդիրներ առաջացնել Իրանի հյուսիսային սահմաններին: Մենք ուրախ ենք, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրել պատերազմը հնարավորինս շուտ դադարեցնելու ուղղությամբ: Բայց ինձ թվում է, որ այս տարածաշրջանում նիրհած սպառնալիքներ կան: Ես նկատի ունեմ, որ անհրաժեշտ է տարածաշրջանում ահաբեկչական ուժերի ներկայությունը կանխել»,- ասել է նա:
Ըստ Ղալիբաֆի՝ ներկայումս օրակարգում է տարածաշրջանի երկրների միջև կայուն համագործակցության կազմակերպման անհրաժեշտությունը, և դա նաև նոր հնարավորություններ կբացի իրանա-ռուսական հարաբերությունների զարգացման համար: