|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հայաստանում փետրվարի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 211 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167 937-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 3114 է:
Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Փետրվարի 6-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 779 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3893-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 227 է, ընդհանուր առողջացածներինը՝ 159 577, փաստացի բուժվողներինը՝ 4467 (մեկ օրում նվազել է 21-ով): Մեկ օրում արվել է 568 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 659749 թեստ: