|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կործանիչները հզոր հրթիռային հարված են հասցրել Իդլիբում զինյալների դիրքերին. հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Նշվում է, որ ավիահարվածից առաջ ինքնաթիռները բավականին երկար ժամանակ երկնքում կատարել են «դժոխքի օղակներ»՝ փորձելով բացահայտել թուրքամետ ավազակային կազմավորումների դիրքերը: Թիրախին դեմ դուրս գալուց հետո հրթիռային հարված է հասցվել դրան, որի պատճառով Հարբանուշ բնակավայրի անմիջական հարևանությամբ գտնվող ջիհադականների դիրքերն ամբողջությամբ վերացվել են:
Բացի այդ՝ հարձակման ընթացքում ոչնչացվել է ռազմական տեխնիկայի շարասյուն, որն ուղևորվում էր Թուրքիայից:
Հրթիռային հարված հասցնելու վայրից ոչ հեռու միանգամից 4 գրոհային Bayraktar ինքնաթիռներ են պտտվել՝ փորձելով կանխել ռուսական կործանիչների հարձակումը: