|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարեց Դավիթ Գալստյանին` «Պատրոն Դավոյին» կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը։
Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն երեկ հայտարարություն տարածեց՝ նշելով, որ բերման են ենթարկել Դավիթ Գալստյանին ու միջնորդել կալանավորել նրան։
Դավիթ Գալստյանը հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, որ «կա՛մ նախաքննական մարմինը չի ցուցաբերել բավարար պրոֆեսիոնալիզմ, կա՛մ փորձում է ստեղծել պատրանք, որ ԶՈՒ-ին մատակարարվել է 70-ականների զինամթերք»։