|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Գործով անցնող նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանին։
Փաստաբանի խոսքով՝ դատավորը կաշկանդված է դատախազությունից, ՀՔԾ-ից։
«Դուք պետք է հեռանաք սույն քրեական վարույթից, մենք Ձեր հետ վեճ ունենք, մենք ցանկանում ենք, որ Դուք ենթարկվեք քրեական պատասխանատվության, քանի որ Դուք կատարել եք հանցագործություն», - ասաց Էրիկ Ալեքսանյանը։