|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 255,4 միլիոն դոլար է հավաքել նախագահական ընտրությունների արդյունքները վերանայելու փորձերի ժամանակ. հայտնում է Forbes-ը՝ վկայակոչելով Դաշնային ընտրական հանձնաժողովի տվյալները:
Այս տվյալները ներառում են նվիրատվություններ, որոնք արվել են Հանրապետականի պլատֆորմի միջոցով և չեն ներառում մուտքեր այլ ուղիներով:
Ըստ լրատվամիջոցի՝ ընտրությունների օրվանից մինչ դեկտեմբերի 14-ը, երբ ընտրական կոլեգիան հաստատեց Ջո Բայդենի հաղթանակը, Թրամփը օրական հավաքում էր 2 միլիոն դոլար: Ընտրիչների քվեարկությունից հետո նվիրատվությունների քանակը նվազել էր, բայց գրանցվել էր նոր ալիք Կոնգրեսում՝ հանրապետականների կողմից վերանայման պնդումների ֆոնին: