|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը պարզաբանել է քաղաքապետ Հայկ Մարությանի հետ կապված միջադեպը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Որոշ տելեգրամյան ալիքներում տարածվող ապատեղեկատվության վերաբերյալ հարկ եմ համարում հայտնել հետեւյալը.
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը անցած շաբաթ եւ կիրակի օրերին որդու հետ մաքրելիս է եղել իր տան հարակից տարածքները ձյան ծածկույթից:
Կիրակի ցերեկը ակնհայտ անսթափ վիճակում գտնվող մի անցորդ հասարակական կարգը խախտող վարք է դրսեւորել, ինչին արձագանքելով, քաղաքապետը դիտողություն է արել և պահանջել է քաղաքացուց հանրային տարածքում պահպանել բարեվարքության կանոնները:
Ավելի ուշ անսթափ քաղաքացու հարազատները հանդիպել են քաղաքապետ Մարությանի հետ, նշել, որ իրենց որդին անսթափ լինելով, չի ճանաչել քաղաքապետին, անպատշաճ վարք է դրսևորել, եւ ներողություն են խնդրել միջադեպի համար:
Հայկ Մարությանը միջադեպը համարում է սպառված»: