|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ՌԴ խաղաղապահ զինծառայողներն Արցախի տարածքում տեղակայված ժամանակակից ամրաշինական կառույցներով և բնակության համար հարմարավետ մոդուլներով հագեցած դիտակետերում շարունակում են վերահսկել հրադադարի ռեժիմը և մոնիթորինգ իրականացնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Դիտակետերը համալրված են ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի նկատմամբ շրջանաձև հսկողություն իրականացնելու համար:
Ներկայում խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:
Ռուսաստանցի խաղաղապահների դիտակետերի անձնակազմի հետ ամեն օր անցկացվում են զինադադարի ռեժիմի խախտման դեպքում անհրաժեշտ գործողությունների պարապմունքներ: Իրականացվում են նաև դիտակետերի վրա հնարավոր հարձակումների դեպքում պաշտպանվելու պարապմունքներ, որոնք մշակվում են մինչև ավտոմատացում։