|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արցախ կատարած այցի շրջանակներում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և ՀԳՄ անդամ Հակոբ Մաթիլյանն այսօր հանդիպել են ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի և ԿԿ անդամների հետ։
ՀՅԴ Արցախի կառույցի անդամները ներկայացրել են Արցախում ստեղծված հետպատերազմյան իրադրությունը, արցախահայության առջև ծառացած առաջնային խնդիրներն ու մարտահրավերները։ Քննարկվել են համատեղ ծրագրեր մշակելու և դրանք իրականացնելու ուղիները։
Երկուստեք կարևորվել է համահայկական ներուժի կենտրոնացումն Արցախում։