|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ադրբեջանական կողմը երեկ երեկոյան Թալիշ-Մատաղիս ուղղությամբ գտել և հայկական կողմին է փոխանցել 2 զինծառայողի աճյուն, այս մասին Aysor.am-ին ասաց Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
Նա նշեց, թե հայկական կողմին փոխանցված դիերն անճանաչելի են։ «Մարմինների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն», - ասաց Թադևոսյանը։
Այսօր որոնողական աշխատանքներն իրականացվելու են Հադրութի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի և Շուշիի ուղղություններով։