|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները կսկսեն նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնից հեռացնելու ընթացակարգը, եթե նա անմիջապես չհեռանա իր պաշտոնից. ասվում է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ կուսակցության անդամներին ուղղված նամակում:
«Եթե նախագահը անմիջապես կամավոր չհեռանա պաշտոնից, Կոնգրեսը միջոցներ կձեռնարկի»,- փաստաթուղթը մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Ըստ NBC News-ի՝ առնվազն 230 կոնգրեսական արդեն արտահայտվել է Թրամփի պաշտոնից հեռացման օգտին, նրանցից միայն մեկն է հանրապետական: