|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ռուսաստանի ռազմական հետաքննությունը խստացրել է այն հոդվածը, ըստ որի՝ հետաքննվել է Ադրբեջանի հակաօդային պաշտպանության կողմից Հայաստանում Մի-24 ուղղաթիռի ոչնչացման դեպքը: Եթե ավելի վաղ խոսքը ՌԴ Քրեական օրենսգրքի 351-րդ հոդվածի մասին էր՝ «Թռիչքների կանոնների խախտում կամ դրանց նախապատրաստում, որոնք անզգուշությամբ մահվան պատճառ են դարձել», ապա գործը վերադասակարգվել է «Երկու կամ ավելի անձանց դիտավորյալ սպանություն» հոդվածով:
«Ինտերֆաքս»-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ հոդվածը խստացնելու որոշում է կայացվել քննչական եւ օպերատիվ գործողությունների արդյունքների հիման վրա:
Միևնույն ժամանակ, գործակալության աղբյուրը դժվարացել է ասել, թե որքան կտևի հետաքննությունը:
«Կան որոշակի դժվարություններ` կապված այն բանի հետ, որ կասկածյալները գտնվում են մեկ այլ պետության տարածքում»,- ասել է նա: