|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Էջմիածնում՝ Սուրբ Գայանե եկեղեցում, այսoր մատուցվում է այս տարվա առաջին պատարագը։ Քաղաքացիները եկել են ոչ միայն պատարագին մասնակցելու, այլ նաև իրենց աջակցությունը հայտնելու Հայ Առաքելական Եկեղեցուն և Վեհափառին։
Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան էջում Տեր Սահակ քահանա Գալստյանը գրել էր, որ հունվարի 3-ին Էջմիածնում բողոքի ակցիա է տեղի ունենալու՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահընկեց անելու պահանջով, սակայն մինչ այս պահը եկեղեցու բակում որևէ ակցիա տեղի չի ունեցել։