|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության (վարչության իրավունքով) հաշվառման-քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի նախկին պետ Սպարտակ Սեփյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի:
Սեփյանը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել Վահե Ղազարյանի 21.10.2020 թ. թիվ 3041 հրամանը, վերականգնել նախկին պաշտոնում և վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար նախատեսված աշխատավարձը:
Հայցադիմումը մակագրվել է դատավոր Գևորգ Սոսյանին: