|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ռուսաստանի Դաշնությունը և Թուրքիան համերաշխ են այն հարցում, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չպետք է օգտագործվի օտարերկրյա վարձկանների՝ տարածաշրջան ներթափանցման համար: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո:
«Մեր ընդհանուր կարծիքը նաև այն է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չպետք է օգտագործվի այս տարածաշրջան օտարերկրյա վարձկանների ներթափանցման փորձերի համար: Այստեղ մենք միանգամայն ընդհանուր դիրքորոշումներ ունենք մեր թուրք գործընկերների հետ»,- ասել է նա: