|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Ռուստամ Մուրադովը հայտնել է, որ այսօր Երևան վերադարձած հայ գերիների հետ 2 ադրբեջանցի է փոխանակվել. «ՌԻԱ-նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը:
«Այսօր գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել: Ռուս խաղաղապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում՝ իմ անձնական վերահսկողությամբ, Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքու են տեղափոխվել գերության մեջ գտնվող երկու ադրբեջանցիներ և Էրեբունի է վերադարձել 4 գերի»,- ասել է Մուրադովը:
Նա հավելել է, որ ռուս խաղաղապահները հետագայում կնպաստեն եռակողմ հայտարարության խստիվ իրականացմանը: