|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ:
Երկուստեք գոհունակություն հայտնվեց երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-կիպրական հարաբերությունների բարձր դինամիկայի կապակցությամբ և ընդգծվեց փոխադարձ պատրաստակամությունը` գործնական քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու և հարստացնելու ուղղությամբ:
Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ: Անդրադառնալով Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիային՝ նախարար Այվազյանը բարձր գնահատել է բարեկամ Կիպրոսի սկզբունքային դիրքորոշումը և աջակցությունը Արցախի ժողովրդին: Այս համատեքստում Այվազյանը նաև իր երախտագիտությունն է հայտնել Կիպրոսի կառավարությանը՝ ադրբեջանական ագրեսիայից տուժած արցախահայությանը տրամադրվող մարդասիրական օժանդակության համար: