|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Վրաստանի բնակչության համար էլեկտրաէներգիայի գների բարձրացումն անխուսափելի է: Այս հայտարարությունը դեկտեմբերի 28-ին հրապարակել է Energo-Pro Georgia-ի մամուլի ծառայությունն իր ֆեյսբուքյան էջում:
Մամուլի ծառայությունը հիշեցրել է, որ գործող սակագինն ուժի մեջ է 2018 թվականի հունվարի 1-ից և ընդունվել է երեք տարի ժամկետով: Ընկերությունն ընդգծել է, որ էլեկտրաէներգիայի սահմանված արժեքը չի ծածկում դրա գինը:
«Էլեկտրաէներգիայի սակագնի զգալի բարձրացումն անխուսափելի է,- ասվում է էներգաբաշխիչ ընկերության հայտարարության մեջ:- Մենք տեղյակ ենք խնդրի զգայունության մասին, բայց, մյուս կողմից, եթե էլեկտրաէներգիայի գնման և ներդրումների ծախսերը ամբողջությամբ չֆինանսավորվեն, ընկերությունը պարզապես չի կարող շարունակել իր գործունեությունը, էլեկտրամատակարարման հարցը վտանգված կլինի, ինչն առաջին հերթին վնաս կհասցնի հաճախորդի շահերին»:
Նշենք, որ Վրաստանում էլեկտրաէներգիայի արժեքը բնակչության համար 18,89 թեթրի է (մոտ 30 դրամ) 1 կՎտ-ի դիմաց: