|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, ում որդին նույնպես զոհվել է Արցախի երկրորդ պատերազմում, «Նախընտրական տոնական բեմականացում» վերտառությամբ գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությանն առ այն, որ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին հրավիրում է խորհրդակցության՝ 2021 թվականին արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով:
Ու օրերը կշարունակեն մեզ պահել «խոշոր խաղացողների» կերակրամանի մեջ, և միայն որդեկորույս ընտանիքները կմնան «անիմաստ» կորցրած զավակների ցավի հետ, հայրենիքի կորստով իրենց որդիների կորուստը հազարապատկող ինքնաբզկտող մեղադրանքի հետ:
Խաբեցին, հիմարացրին, տարան, դավաճանեցին, սպանեցին ու հիմա նախընտրական-տոնական խրախճանքի են պատրաստվում.. անհուշ լինի»- գրել է Տոնոյանը: