|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ի լրումն ՀՀ ազգային անվտանգության ծառայության 2020 թվականի դեկտեմբերի 20-ի պաշտոնական հայտարարության՝ տեղեկացնում ենք, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում քաղաքացիների տեղաշարժի անվտանգության ապահովման և վերջիններիս պատշաճ աջակցություն ցուցաբերելու գործընթացն առավել համակողմանի և մատչելի կերպով կազմակերպելու նկատառումներով այսուհետ գործելու է նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հերթապահ մասի 015202020 նոր հեռախոսահամարը: Այս մասին ասվում է ԱԱԾ տարածած հաղորդագրությունում։