|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց առաջին ատյանի դատական ակտը` հաստատելով Արցախյան երեք պատերազմների մասնակից լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մինասյանի պաշտպան Արամ Վարդևանյանը:
«Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Վարդանյանի նախագահությամբ բեկանեց առաջին ատյանի դատական ակտը` հաստատելով Աշոտ Մինասյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը: Վերաքննիչ քրեական դատարանի հերթական վարպետաց դասը»,- գրել է Վարդևանյանը: