|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Եվրամիության հակառուսական պատժամիջոցների կապակցությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն են կանչվել Գերմանիայի, Ֆրանսիայի և Շվեդիայի դեսպանները: Այդ մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այսօր՝ ժամը 11: 00-ին, ԵՄ-ի կողմից հակառուսական պատժամիջոցների կիրառման կապակցությամբ արտաքին գործերի նախարարություն են կանչվել Գերմանիայի, Ֆրանսիայի և Շվեդիայի դիվանագիտական առաքելությունների ղեկավարները»,- ասել է նա: