|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Զարեհ Քահանա Աշուրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Շատ կարևոր է հիշել մեր պատմության այն դրվագը, երբ Սբ. Հուսիկ Ա Պարթև կաթողիկոսը թույլ չտվեց Տիրան Բ ուրացող թագավորին մուտք գործի եկեղեցի։ Դիվահար թագավորը, դիվային կատաղությամբ լցված, հրահանգում է ծեծելով սպանել կաթողիկոսին, ինչ և տեղի ունեցավ։
Այս պատմությունը այսօր կրկնվեց նույնությամբ։ Տարբերությունը այն է, որ Բնաբեղի փոխարեն Սիսիանն էր և 4-րդ դարի փոխարեն 21-րդ դարն է և չհաջողվեց ուղղորդված խուժանին իրականացնել իրեն տրված հրահանգը»։