|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ելույթ ունենալով մամուլի ասուլիսում՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Խաթիբզադեն, անդրադառնալով ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի՝ Բաքու կատարելիք այցին (նախատեսված էր նոյեմբերի 24-ին), հայտարարել է. «Արտաքին գործերի նախարարի այցը կլինի տարածաշրջանային, այն անպայման տեղի կունենա: Իհարկե, մենք պետք է պատրաստվենք դրան, և դրա չիրականանալը չի հանգեցրել շփումների խզմանը»:
Ըստ IRNA պետական գործակալության՝ անդրադառնալով Ադրբեջանի փոխվարչապետի՝ Իրան կատարած այցին, բանախոսը նշել է. «Բացի սահմանային լուրջ խնդիրներից, մենք «ազատագրված» տարածքներում Ադրբեջանի հետ համատեղ կառույցներ ունենք: Այս այցը նույնպես կարևոր է այս խնդիրները քննարկելու և դրանց վերաբերյալ նախնական համաձայնություն ձեռք բերելու համար»: