|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արցախի Հանրապետության բնակիչների դեկտեմբեր ամսվա քաղաքացիական կենսաթոշակների վճարումը կմեկնարկի դեկտեմբերի 18-ից՝ կանխիկ և անկանխիկ եղանակով: Այս մասին տեղեկացնում են Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունից:
Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակ կանխիկ եղանակով ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ կենսաթոշակառուի փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ, իսկ Արցախի Հանրապետությունում՝ «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղեր, այդ թվում՝ Մարտունի, Ասկերան և Մարտակերտ քաղաքներում: