|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Միջազգային հումանիտար «Միր» հիմնադրամը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ գծի ընթացքում նախատեսում է նրան հրավիրել Հայաստանում՝ Մի-24 ուղղաթիռի կործանման վայրում տեղադրվելիք հուշարձանի բացմանը: Այս մասին հայտնում է Wargonzo նախագիծը:
Երկու ռուս օդաչուներ զոհվել են նոյեմբերի 9-ին Երասխի մերձակայքում Մի -24 ուղղաթիռի վրա Ադրբեջանի հակաօդային պաշտպանության հարվածի հետևանքով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի ստորագրման օրը:
Անձնակազմի մեկ անդամ ողջ է մնացել: Նախագահի կողմից երեք օդաչուներն էլ ներկայացվել են Արիության պետական շքանշանի: