|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների և COVID-19 համավարակի պատճառով Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կրթական ծրագրերով 2020/2021 ուսումնական տարվա հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու նպատակով դիմում-հայտ ներկայացրած, սակայն քննություն չհանձնած, ինչպես նաև փաստաթղթերի ընդունման սահմանված ժամկետում դիմում-հայտ չներկայացրած անձինք ընդունելության գործընթացին մասնակցելու համար մինչև դեկտեմբերի 17-ը կարող են դիմել համապատասխան ուսումնական հաստատությանը: