|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաքաինը խորհուրդ է տվել Բաքվին՝ զգուշանալ Անկարայից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին Թեհրանի քննադատությունից հետո. հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Բանաստեղծությունը կարդալով՝ Էրդողանը ցույց տվեց պատմության, աշխարհագրության անտեղյակություն, բուն ստեղծագործության և իրավիճակի թյուրըմբռնում: Նա բարձրացրել է ադրբեջանական շրջանները Իրանից առանձնացնելու սուր հարցը, ինչպես նաև կասկածի տակ դրել Ադրբեջանի Հանրապետության անկախությունը: Անկարան արջի ծառայություն է մատուցում Բաքվին իր բարեկամությամբ: Բաքուն պետք է զգուշանա Անկարայից», - Twitter-ում գրել է նախկին դեսպանը: