|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ղարաբաղի Հադրութի շրջանի երկու գյուղերում իրադրությունը, որտեղ դեկտեմբերի 11-ին խախտվել էր հրադադարը, կարգավորվել է, հայտարարել է ղարաղաբյան հակամարտության գոտում ռուս խաղաղպահ կոնտինգենտի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը. «ՌԻԱ-նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը:
«Դեկտեմբերի տասնմեկին Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր բնակավայրերի մատույցներում տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի խախտում, որը կասեցվել է ռուս խաղաղախահ կոնտինգենտի գործողությունների արդյունքում: Ներկայում իրավիճակը շրջանում կարգավորվել է: Ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի մշտական մոնիթորինգ եւ պահպանում են փոխգործակցությունը հայկական եւ ադրբեջանական ուժերի հետ»,-հաղորդում է Մուրադովը: