|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Երկու պայթյուն է տեղի են ունեցել չորեքշաբթի Իրաքի Քիրքուք նահանգի Խաբազ նավթահանքավայրում: Այս մասին հայտնում է իրաքյան Al Sumaria հեռուստաալիքը՝ վկայակոչելով անվտանգության ծառայության աղբյուր:
Ըստ ալիքի՝ երկու պայթուցիկ սարքեր են գործի դրվել երկու նավթահորի մոտ: Պայթյունների արդյունքում բռնկվել են հրդեհներ, որոնց մարումը շարունակվում է:
Ըստ SHAFAQ News լրատվական պորտալի՝ միջադեպի հետևում կանգնած են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները: