|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ադրբեջանցիները Շուշիի մուտքի մոտ հանել են Թուրքիայի դրոշը. հայտնում է ռուսական WarGonzo նախագիծը։
«Հետևորդները @wargonzo նախագծին ուղարկել են հայտնի ցուցանակի թարմ լուսանկար: Ավելի վաղ նույն տեղում ադրբեջանական դրոշի կողքին կախված էր նաեւ Թուրքիայի դրոշը: Հիմա չկա:
Լուսանկարն արվել է նախորդ օրը: Մենք տեղեկությունը ստուգեցինք այլ աղբյուրներից, և այն հաստատվեց: Այսինքն՝ պարզվում է, որ Թուրքիայի դրոշը կա՛մ քամին է տարել, կա՛մ էլ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ թուրք և ադրբեջանցի զինվորականների հարաբերություններում», - գրում է նախագիծն իր թելեգրամյան ալիքում։