|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ բանակցությունների վերսկսումը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արարատ Միրզոյանը:
«Հանդիպեցի ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ։ Կարևորեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ բանակցությունների վերսկսումը ապահովելու համար ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները»,- գրել է Միրզոյանը:
Հանդիպման ընթացքում խորհրդարաններ նախագահները քննարկել են նաև, որ թե' Հայաստանում, և թե' Արցախում անհրաժեշտ է ապահովել ներքին կայունություն, և ողջ ուշադրությունը կենտրոնացնել ռազմագերիների վերադարձի և արցախահայերի սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ։