|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում հակամարտությունը դուրս է գալիս թեժ փուլից: Նա նշել է, որ եռակողմ պայմանագրերը դադարեցրել են պատերազմը:
Լավրովը նաև շեշտել է, որ Ռուսաստանն իր խաղաղապահների միջոցով կնպաստի գերիների փոխանակմանը:
Ըստ նրա՝ Հարավային Կովկասը հակասությունների տարածաշրջանից վերածվում է կայունության տարածաշրջանի: Ռուսաստանը դրան կօգնի ամեն կերպ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: