|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ստամբուլում ձերբակալված՝ ռուսական НТВ հեռուստաընկերության լրագրողների գործն ուղարկվել է թուրքական դատարան. ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը:
«Այս թեմայով գործը փոխանցվել է դատարանին»,- զրուցակցին է մեջբերում գործակալությունը:
Միևնույն ժամանակ, աղբյուրը չի կարողացել ասել, թե ինչում են մեղադրվում ռուս լրագրողները: «Այս թեմայի վերաբերյալ մենք այլևս տեղեկություններ չունենք»,- ավելացրել է նա:
Հիշեցնենք, որ НТВ հեռուստատեսության աշխատակիցներ՝ լրագրող Ալեքսեյ Պետրուշկոյին և օպերատոր Իվան Մալիշկինին թուրքական ոստիկանությունը բերման էր ենթարկել Ստամբուլի արվարձաններից մեկում: