|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն համաձայնել է քաղաքական երկխոսություն վարել ընդդիմության ներգրավմամբ՝ տնտեսության վերականգնման ուղիները որոշելու համար։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Նա, մասնավորպես, նշել է. «Ես համաձայն եմ Իսպանիայի նախկին վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի գաղափարի հետ, այն է՝ կազմակերպել համաժողովրդական երկխոսություն Վենեսուելայի՝ ընտրություններին մասնակցող և չմասնակցող բոլոր քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Մադուրոն քվեարկել էր խորհրդարանական ընտրություններում: