|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Նեռի ստվերն է շրջում քաղաքում,
Իջնում տաղտկալի ու գորշ մայթերին,
Կորչում անժպիտ բազմության հոսքում՝
Որպես խաբկանքը բյուր հերոսների,
Լուսե աչքերը՝ խավար երկնքում:
Փոքրոգի, ինչպես մի ոչնչություն,
Անարի, ինչպես վերջին դասալիք,
Շուրջը ամենուր դավեր է ոգում՝
Իբրև երկնային պատուհաս չարիք:
Նեռային ոգին կրկին արթնացել,
Յուրաքանչյուրին քեն է ներակում,
Անցորդների մեջ ինքն իրեն բացել,
Նրանց աչքերում նեռ է խնկարկում:
03. 12. 2020 թ.
Գառնի