|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, քիչ առաջ «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանին 50 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրեց։
«Դատարանը որոշեց 50 մլն դրամ գրավի դիմաց ազատել Առուստամյանին»,- այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Առուստամյանի փաստաբան Հովիկ Սուքիասյանը։
Հիշեցնենք, որ Առուստամյանը կալանավորվել էր ապրիլի 25-ից՝ «Հյուսիս-հարավի» ճանապարհի շինարարության գործով: Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափով փողերի լվացման, ֆինանսական բուրգ ստեղծելու կամ ղեկավարելու, ինչպես նաեւ հարկային պարտավորություններից խուսափելու համար։գործով: Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց խուսափելու, կեղծ ձեռնարկատիրության և փողերի լվացման համար: